Պատահարներ

Ավտովթար Գյումրիում․ շտապօգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ ԶԼՄ

Gohar Vardanyan 1 րոպե 787 դիտում
Ավտովթար Գյումրիում․ շտապօգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ ԶԼՄ

Ապրիլի 7-ին՝ Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբեթ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնել է կանչի վայր։ 

 

Արդեն վթարի վայրում Հ․ Սարգսյանը փորձել է պարեկներին մոլորեցնել, սակայն դա նրան չի հաջողվել։ Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250