Պատահարներ

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ կան տուժածներ

Gohar Vardanyan 337 դիտում
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ կան տուժածներ

Ապրիլի 13-ին, ժամը 16:36-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «GAZ Sobol» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1985 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1996 թ.) և մոտ 20 մ գլորվել հարակից ձորակը:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժած հոսպիտալացվել են:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250