Պատահարներ

Բարձրաստիճան զինվորականների դիեր են հայտնբերվել․ Ճապոնիա

Mariam Z. 230 դիտում
Բարձրաստիճան զինվորականների դիեր են հայտնբերվել․ Ճապոնիա

Փրկարարները հայտնաբերել են Օկինավա նահանգի հարավային Միյակո կղզու մերձակայքում վթարի ենթարկված ճապոնական ռազմական ուղղաթիռի անձնակազմի հինգ անդամների մարմինները։

 

Այս մասին կիրակի հայտնել է Kyodo գործակալությունը և մանրամասնել, որ զոհվածները բարձրաստիճան զինվորականներ են։

Որոնողական խումբը հայտնաբերել է նաև կործանված ուղղաթիռի բեկորները։
 

Վթարի պահին ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ 2 օդաչու և Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի 8-րդ դիվիզիայի հրամանատարը։

 

Ուղղաթիռը օդ է բարձրացել Միյակո կղզուց՝ պարեկության համար։ Կործանման պատճառներն ուսումնասիրվում են։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250