Պատահարներ

Ողբերգական ավտովթար Չայնիի ոլորաններում. կան զոհեր և վիրավորներ

Unknown 5,211 դիտում
Ողբերգական ավտովթար Չայնիի ոլորաններում. կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորում՝ մոտ 100 մ հեռավորության վրա։ Իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Փրկարարները մեծ դժվարությամբ՝ ճոպանի միջոցով, պարեկների հետ միասին դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին։ 

Ըստ աղբյուրի` մինչ փրկարարները դին դուրս բերելը, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ 

[726251ed22830781bc200da6613d91c2.jpg]


[ce5ca359a3184b079ca53ec19e3fc1e3.jpg]

 

[37c918a5e51f6b6be54f724e219dce2d.jpg]
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250