Ռազմական

ԱՄՆ միջուկային սուզանավերը 40 տարվա մեջ առաջին անգամ կկառանվեն Հարավային Կորեայում

Gohar Vardanyan 161 դիտում
ԱՄՆ միջուկային սուզանավերը 40 տարվա մեջ առաջին անգամ կկառանվեն Հարավային Կորեայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը համաձայնագիր կստորագրեն, որը մասամբ ներառում է ԱՄՆ միջուկային սուզանավերը հարավկորեական նավահանգիստներ ուղարկելու ծրագիր՝ ավելի քան 40 տարվա ընթացքում առաջին անգամ, չորեքշաբթի հաղորդում է Associated Press-ը։

 

Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ սուզանավային ստորաբաժանումը լինելու է «Վաշինգտոնի հռչակագրի» հիմնական տարրը, որն ուղղված է Հյուսիսային Կորեայի զսպմանը։
 

Գործակալության զրուցակիցները նշել են, որ երկու նախագահների օգնականները մի քանի ամիս աշխատել են պլանի մանրամասների վրա և համաձայնել են, որ «ուժի հստակ ցուցադրումը» և ԱՄՆ-ից զսպող կարողությունները պետք է լինեն համաձայնագրի կարևոր մասը։

 

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ծրագրում են նաև ուժեղացնել միջուկային արձագանքման ռազմավարության համակարգումը ԿԺԴՀ-ի կողմից հարձակման դեպքում: Նշվում է, որ ԱՄՆ-ն օպերատիվ վերահսկողություն է ունենալու բոլոր սպառազինությունների նկատմամբ, իսկ միջուկային զենք չի տեղակայվի Հարավային Կորեայի տարածքում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250