Ռազմական

«Կիևը իրավունք ունի ոչնչացնել այն ամենը, ինչ կա զավթված շրջաններում». Պոդոլյակ

Unknown 96 դիտում
«Կիևը իրավունք ունի ոչնչացնել այն ամենը, ինչ կա զավթված շրջաններում». Պոդոլյակ

«Կիևը օրինական իրավունք ունի ոչնչացնել այն ամենը, ինչ գտնվում է զավթված Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում»․ այսպես է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Պոդոլյակը մեկնաբանել է «The Washington Post»-ի հոդվածը, ըստ որի՝ Ուկրաինայի զինված ուժերը 2023թ․ փետրվարի 24-ին, ռուսական լայնամասշտաբ ներխուժման տարելիցի օրը, պատրաստվում էին հարված հասցնել Մոսկվային։ 

 

Պենտագոնի արտահոսքի համաձայն՝ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը Միացյալ Նահանգների խնդրանքով համաձայնել է փոխել այդ պլանները։

 

«Մենք ունենք այլ առաջնահերթ նպատակներ, այն, ինչ մեզ երաշխավորում է միջազգային իրավունքը։ Մենք օրինական իրավունք ունենք ոչնչացնել այն ամենը, ինչ գտնվում է Ղրիմի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքում։ Մեր դեմ ոչ մի իրավական պահանջ չկա»,- նշել  է Պոդոլյակը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250