Ռազմական

Պրիգոժինն ասել է, թե երբ կլինի Ուկրաինայի հակագրոհը

Mariam Z. 311 դիտում
Պրիգոժինն ասել է, թե երբ կլինի Ուկրաինայի հակագրոհը

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ Բախմուտում (ուկրաինական Արտեմիվսկի անվանումը) ներկայումս «արյունալի մարտ» է ընթանում։ 

 

Նրա խոսքով, այսօր Բախմուտ են ուղարկվում Ուկրաինայի զինված ուժերի լավ զինված ստորաբաժանումները։

 

«Եթե ​​նախկինում ասում էի, որ վարձկանները քիչ են, ապա հիմա նրանց թիվը հսկայական է»,- ասել է Պրիգոժինը։

 

Եվգենի Պրիգոժինը նաև ասել է, որ ուկրաինական բանակն, ամենայն հավանականությամբ, մայիսի 2-ից հետո կանցնի հզոր հակագրոհի:

 

«Ի՞նչ է հիմա կատարվում: Անձրևներ են, վերջինն, ըստ օդերևութաբանների, կտեղա մայիսի 2-ին, ապա մի քանի օր է պետք, որ քամին հողը չորացնի: Դրանից հետո նրանք (ուկրաինացի զինծառայողները) կարող են առաջ շարժվել», - ասել է Պրիգոժինը:

 

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը նաև վերստին դատապարտել է Ռուսաստանի բանակի ղեկավարներին, ասելով, թե վագներականները հարկ եղած չափով զինամթերք չեն ստանում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250