Ռազմական

Իրանի ՊՆ ղեկավարը խոսել է Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մասին

Gohar Vardanyan 202 դիտում
Իրանի ՊՆ ղեկավարը խոսել է Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մասին

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին խոսել է Հնդկաստանի հետ երկկողմ համագործակցության ամրապնդման մասին, հայտնում է Irna-ն։ 

 

Նշվում է, որ իրանցի նախարարը Հնդկաստանի ռազմածովային ուժերին հրավիրել է մասնակցելու «Ծովային անվտանգության գոտու» համատեղ զորավարժություններին, որոնք ամեն տարի անցկացվում են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի կողմից:
 

Նյու Դելիում Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ հանդիպման ժամանակ Աշտիանին երկու երկրների հարաբերությունները բնութագրել է որպես բարեկամական և հարգալից։

 

Իրանի պաշտպանության նախարարն ասել է, որ միայն փոխգործակցության միջոցով կարելի է դիմակայել տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում անվտանգության ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին։

 

Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել և ամրապնդել պաշտպանական և ռազմական համագործակցությունը Հնդկաստանի զինված ուժերի հետ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250