Պատահարներ

Բուլղարիայի գլխավոր դատախազին տեղափոխող ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել

Mariam Z. 1 րոպե 108 դիտում
Բուլղարիայի գլխավոր դատախազին տեղափոխող ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել

Բուլղարիայի գլխավոր դատախազ Իվան Գեշևի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բուլղարիայի ազգային հեռուստատեսությանը:

 

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսօրից քիչ առաջ Սոֆիայի ու Սամոկով քաղաքի միջև ընկած մայրուղու վրա: Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը գործարկվել է շարասյան մեքենաներից մեկի դիմաց։ Նախարարության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

 

Միջադեպը հետաքննելու համար բոլոր ուժային ծառայությունների մասնակցությամբ շտաբ է ձևավորվել, ներքին գործերի նախարար Իվան Դեմերջիևը մշտական կապի մեջ է նրա հետ: Սպասվում է, որ վաղը վարչապետ Գըլըբ Դոնևը խորհրդակցություն կանցկացնի ՆԳՆ ղեկավարի և դատախազության հետ, որի արդյունքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250