Ռազմական

«Անկարան հարմար պահի է սպասում»․ Էրդողան

Mariam Z. 722 դիտում
«Անկարան հարմար պահի է սպասում»․ Էրդողան

Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայի և Իրաքի հետ սահմանին չեն ավարտվել, Անկարան հարմար պահի է սպասում։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TVnet-ին տված հարցազրույցում։

 

«Մեր անդրսահմանային գործողությունները չեն ավարտվել, մենք պարզապես սպասում ենք հարմար պահի»,- ասել է Էրդողանը։

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։ 
 

Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250