Ռազմական

Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Բելգորոդի շրջանում

Mariam Z. 1 րոպե 210 դիտում
Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Բելգորոդի շրջանում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱԴԾ-ն ՌԴ (Անվտանգության դաշնային ծառայություն) և սահմանային ծառայությունը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Բելգորոդի շրջանում տիրող իրավիճակի մասին, որտեղ մարտ է ընթանում Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Պաշտպանության նախարարությունը, ԱԴԾ-ն և Սահմանային ծառայությունը զեկուցել են Ռուսաստանի Դաշնության Նախագահին, Գերագույն գլխավոր հրամանատարին, ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից Բելգորոդի շրջան ներխուժելու փորձի մասին։ Աշխատանքներ են տարվում նրանց ռուսական տարածքից դուրս մղելու և այս դիվերսիոն խումբը ոչնչացնելու ուղղությամբ։ Տեղում կան բավարար ուժեր և միջոցներ»,- ասել է Պեսկովը։

 

Նա նաև հավելել է, որ Բելգորոդի շրջանում դիվերսիայի նպատակը Բախմուտից ուշադրությունը շեղելն է:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ԶՈՒ դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի շրջան:

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250