Ռազմական

Ուկրաինայի իշխանություններն անցել են մոբիլիզացիայի ագրեսիվ մեթոդների. The Daily Telegraph

Unknown 437 դիտում
Ուկրաինայի իշխանություններն անցել են մոբիլիզացիայի ագրեսիվ մեթոդների. The Daily Telegraph

Ուկրաինայի իշխանություններն անցել են մոբիլիզացիայի ագրեսիվ մեթոդների՝ ձգտելով հակահարձակման նախաշեմին լրացնել կենդանի ուժի կորուստները։ Այս մասին հայտնել է բրիտանական The Daily Telegraph թերթը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Ըստ The Daily Telegraph-ի ՝ Ուկրաինայում ծանուցագրերը սկսել են բաժանել հենց փողոցում։ Մասնավորապես, պարբերականը պատմել է ուկրաինացի զինծառայողներից մեկի պատմությունը, որը կրկին զորակոչվել է գերությունից վերադառնալուց հետո։ Ինչպես նշել է թերթը, ուկրաինական ռազմական հրամանատարությունը փորձում է ավելացնել Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի թիվը հակահարձակման նախաշեմին:

 

Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր հակահարձակման թեման ԶԼՄ-ներում քննարկվում է արդեն մի քանի ամիս, տարբեր ժամկետներ են նշվում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքի երկրների բացահայտ դատողությունները գալիք Ուկրաինական հակահարձակման մասին հաստատում են նրանց անմիջական ներգրավվածությունը հակամարտությունում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250