Սպորտ

Հայտնի է՝ ով է Ուելս-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Lilit T. 2,756 դիտում
Հայտնի է՝ ով է Ուելս-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։  

Այս խաղում իրենց ակտիվում դուբլ գրանցեցին Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։ 

WhoScored-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Լուկաս Սելարայանին, ով ստացել է այս խաղում առավելագույն միավորը՝ 9,8։ Ռանոսը երկրորդն է․ նա ստացել է 9 միավոր։ 

 

[e97cbfb7e464e130fd2acfcd11a95c92.jpg]

 

Սելարայանն առաջին գոլերը խփեց մեր ընտրանու կազմում, այս խաղում իր ակտիվում գրանցելով նաև գոլային փոխանցում։ 
 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250