Պատահարներ

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորում. կա զոհ. տուժածների թվում երեխաներ կան. ԶԼՄ

Gohar Vardanyan 1 րոպե 1,918 դիտում
Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորում. կա զոհ. տուժածների թվում երեխաներ կան. ԶԼՄ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ Ելփին գյուղի  վարչական տարածքում, բախվել են BMW X5  և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Նշվում է, որ վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

«Մինչ վթարի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը»,– գրում է կայքը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250