Ռազմական

Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը մինչ օրս չի բացվել. ինչ է հայտնի

Mariam Z. 1 րոպե 84 դիտում
Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը մինչ օրս չի բացվել. ինչ է հայտնի

Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը մինչ օրս չի բացվել: Այս մասին հայտնում է BBC-ին: 

 

Հույսեր կային, որ Գազայի հարավային սահմանին կբացվի Եգիպտական Ռաֆահ հսկիչ անցակետը, որպեսզի բեռնատարներն անցնեն խիստ անհրաժեշտ օգնությամբ և կսկսվի օտարերկրյա անձնագրերով պաղեստինցիների անցումը։ 

 

Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Եգիպտոսի հետ սահմանային անցակետի մոտ գտնվող Ռաֆահ շրջանում տան վրա հարձակման հետևանքով զոհվել է 28 մարդ: Նրանց խոսքով՝ մահացածների թվում կան կանայք և երեխաներ։

 

Նախորդ գիշեր ավիահարվածի հետևանքով ավերվել է նաև մոտակա Խան Յունիս քաղաքի շենքը, որը գտնվում է Գազայից Ռաֆահ երթուղու վրա: Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ այնտեղ 21 մարդ է զոհվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250