Պատահարներ

Դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Unknown 1 րոպե 1,049 դիտում
Դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 24 խումբը կանչով մեկնել է Բեկնազարյան 5 հասցեում գտնվող Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:  

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Գառնիկ Հ.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված դպրոցում, որպես պահակ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250