Հասարակություն

Ինչու են ավտոբուսի վարորդները կանգնել և դադարեցրել երթևեկը․ պարզաբանում

Julya
Ինչու են ավտոբուսի վարորդները կանգնել և դադարեցրել երթևեկը․ պարզաբանում

Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյսբուքյան օգտատեր Նառա Վարդանյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են մարդիկ իջնում ավտոբուսներից ու փորձում ինչ -որ կերպ հասնել տուն։ 

Իրավիճակի հետ կապված՝ պարզաբանում ստանալու համար,  Auroranews-ը զրուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ։ 

«Բոլոր ավտոբուսների անվադողերը նոր են՝ համասեզոնային (всесезонные): Թեկուզ լինեն ձմեռային, մի պահ մերկասառույց է եղել, վարորդը ռիսկի չի դիմել: Նման իրավիճակում կարող էր շատ ավելի վատ բան լինել, մեծ մեքենա է, խուսափել են կոտրել կամ վնասել, ուղեւորների կյանքը վտանգել: Կարծում եմ վարորդը սխալ բան էլ չի արել»,-ասաց նա։

Մանուկյանի խոսքով՝ պետք է ճանապարհները մաքուր լինեին: Մի գուցե ինչ որ մի պահ ուշացել է նաեւ աղն ու ավազը: 

Ինչ վերաբերում է 100 դրամը վճարելու դժգոհությանը, ապա ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն ասաց. «Ինչ մնում է նրան, որ 100 դրամները վերցրել են ու տեղ չեն հասցրել, հիշեցնեմ, որ ուղևորները ավտոբուս բարձրանալիս անմիջապես վճարում են գումարը»: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը առատ ձյան պատճառով Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգ են առել, վարորդները հրաժարվել են շարունակել երթևեկությունը, ուղևորները վճարել են 100 դրամները, բայց ստիպված են եղել ոտքով գնալ տուն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250