Հասարակություն

Քանյե Ուեսթի մուտքն այդ երկիր արգելվել է՝ փառատոնը չեղարկվել

Ofelya
Քանյե Ուեսթի մուտքն այդ երկիր արգելվել է՝ փառատոնը չեղարկվել

ԱՄՆ ռեփեր Քանյե Ուեսթին արգելվել է մուտք գործել Միացյալ Թագավորություն, ինչի պատճառով չեղարկվել է նաև Wireless 2026 երաժշտական փառատոնը։ Վերջին տարիներին երաժիշտը լայն քննադատության է արժանացել ռասիստական և նացիզմին համակրանք արտահայտող հայտարարությունների համար։


Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ արտիստի մուտքի թույլտվությունը չեղարկվել է։ Գերատեսչությունն իրավասու է արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը, եթե նրանց ներկայությունը գնահատվում է որպես «հասարակական շահերին չհամապատասխանող»։


Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ միջոցառումը չեղարկվում է, իսկ բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն գնորդներին։


Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ հակասեմականության ցանկացած դրսևորում անընդունելի է։ Նշվում է, որ արտիստը ևս ընդունել է խնդրի լրջությունը և հայտարարել, որ միայն խոսքերը բավարար չեն՝ հույս հայտնելով հետագայում երկխոսություն սկսել Միացյալ Թագավորության հրեական համայնքի հետ։


Հիշեցնենք՝ 2022 թվականին Քանյե Ուեսթը սոցիալական ցանցերում սպառնալիք էր հրապարակել հրեաների հասցեին, իսկ ավելի ուշ հարցազրույցում դրական խոսքեր էր ասել Ադոլֆ Հիտլերի մասին։ 2025-ին նա թողարկել էր նաև Heil Hitler երգը և վաճառել սվաստիկայով շապիկներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250