Քաղաքականություն

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձայնագրություն կոչվածների մեջ ես չկամ․ Բագրատ Սրբազան

Ofelya
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձայնագրություն կոչվածների մեջ ես չկամ․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը վստահ է՝ որևէ մեկը չի կարող ապացուցել, թե ով է խոսում աղմկահարույց ձայնագրություններում։ Նա այդ մասին հայտարարել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, որտեղ ընթանում է սրբազանի և 17 անձանց գործով դատական նիստը։


Բագրատ սրբազանն ընդգծել է` մեղադրող կողմի ներկայացրած ձայնագրությունները պետք է փորձաքննություն անցնեն։


«Ըստ էության, մենք շենք ենք կառուցում, բայց սկսել ենք 3-րդ, 4-րդ կամ 5-րդ հարկից։ Այս շենքը հիմք չունի։ Ի՞նչ իրավունքով են մարդիկ թույլտվություն ստացել իբր ձայնագրություններ անելու համար։ Ասում ենք` ձայնագրությունները փորձաքննություն անցնեն, ասում եք՝ հետագայում կանեք։ Ես էլ հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ձայնագրություն կոչվածների մեջ ես չկամ։ Թող որևէ մեկն ապացուցի, որ ես եմ, Իգորն է, Տիգրանն է, Հայկն է կամ մեկ ուրիշը։ Չեք կարող ապացուցել»,- ասել է սրբազանը։


Հիշեցնենք` ըստ ՀՀ Քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250