Ժամանց

Մոսկվայում վաճառվում է Պուգաչովայի շքեղ բնակարանը. ինչ արժե այն

Edita
Մոսկվայում վաճառվում է Պուգաչովայի շքեղ բնակարանը. ինչ արժե այն

Մոսկվայի Արբատի շրջանում վաճառքի է հանվել ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի բնակարանը՝ մոտ 5 միլիոն դոլար արժեքով։ Տեղեկությունը փոխանցել են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով անշարժ գույքի շուկայի աղբյուրներին։


Նշվում է, որ 5 սենյականոց բնակարանը գտնվում է Ֆիլիպովսկի բնակելի համալիրում և զբաղեցնում է շուրջ 300 քառակուսի մետր մակերես։ Գործարքի շրջանակում առաջարկվում են նաև երկու ավտոկայանատեղիներ։


Անշարժ գույքը Պուգաչովան ստացել է 2004 թվականին՝ որպես նվեր իր նախկին փեսացու Ռուսլան Բայսարովից։ 


Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո երգչուհին լքել է Ռուսաստանը և ընտանիքի հետ տեղափոխվել Իսրայել։ Նա բնակվում է ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ, որոնք հաճախում են տեղի մասնավոր դպրոց։


Ըստ հրապարակումների՝ ընտանիքը հաճախ է ճանապարհորդում՝ այցելելով տարբեր երկրներ, սակայն նրանց հիմնական բնակության վայրը շարունակում է մնալ Իսրայելը։ Նշվում է նաև, որ զույգը ունի իսրայելական անձնագրեր և Կիպրոսի քաղաքացիություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250