Չեղարկված չվերթների համար ովքեր կստանան փոխհատուցում
ՀՀ կառավարությունը մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և որոնք ՀՀ վերադառնալու համար ձեռք են բերել նոր ավիատոմսեր կամ կատարել են ավիատոմսերի վճարովի փոփոխություն։ Համապատասխան որոշումը ընդունվել
Քաղաքացու կողմից 250 հազար դրամից պակաս արժեքով նոր ավիատոմսի ձեռքբերման դեպքում փոխհատուցումը կտրամադրվի փաստացի վճարված գումարի չափով։
Եթե ավիաընկերության կողմից չեղարկված թռիչքի համար տրամադրվել է 250 հազար դրամից պակաս փոխհատուցում, ապա կփոխհատուցվի 250 հազար դրամի և ավիաընկերության կողմից տրամադրված փոխհատուցման տարբերությունը։
Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։