Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եմենի հուսիթները 15 հարձակում են իրականացրել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա

Lilit A. 1 րոպե 97 դիտում

Եմենի հուսիները դեկտեմբերի 17-ից 15 հարձակում են իրականացրել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա: 

ԱՄՆ հրամանատարության տվյալներով՝ դեկտեմբերի 23-ին ամերիկյան Laboon կործանիչը խոցել է դեպի իրեն ուղղվող չորս անօդաչու թռչող սարքեր։

Իսկ Կարմիր ծովի հարավային հատվածում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթի երկու լցանավի վրա։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Հնդկական օվկիանոսում քիմիական նյութեր տեղափոխող նավի վրա անօդաչուով հարձակումն իրականացվել է Իրանի տարածքից։ Հնդկական առափնյա պահպանության տեղեկություններով՝ նավի վրա բռնկված հրդեհը մարել են հենց անձնակազմը։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250