Պատահարներ

Լեհաստանը թաքցրել է «Հյուսիսային հոսքի» պայթյունների մեջ ներգրավվածների մասին տեղեկությունը

Gohar Vardanyan 1 րոպե 122 դիտում
Լեհաստանը թաքցրել է «Հյուսիսային հոսքի» պայթյունների մեջ ներգրավվածների մասին տեղեկությունը

Լեհաստանի իշխանությունները թաքցրել են երկրի տարածքով Հյուսիսային հոսքի պայթյունի մեջ կասկածվողների տեղաշարժի մասին ապացույցները, գրում է The Wall Street Journal-ը։


Հրատարակությունը հայտնում է, որ գերմանացի քննիչները երկու ամիս են անցկացրել՝ հանդիպելու իրենց լեհ գործընկերների հետ։ Ըստ նախնական վարկածի՝ «Հյուսիսային հոսքի» վրա հարձակումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից՝ Լեհաստանով, սակայն Լեհաստանի իշխանություններն արել են ամեն ինչ՝ համագործակցությունից խուսափելու համար։ Նրանք չեն պատասխանել հարցումներին, խեղաթյուրել կամ հակասական տեղեկատվություն են տրամադրել:


«Քննիչները հուսով են, որ նոր կառավարությունը լույս կսփռի գազատարի հարձակման վրա՝ նախորդ վարչակազմի` պոտենցիալ կարևոր ապացույցներ բացահայտելու դժկամությունից հետո», - նշում է թերթը:


Ռուսական գազատարներում պայթյուններ են տեղի ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։


Ըստ ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի` պայթուցիկները գազատարների տակ տեղադրվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակների կողմից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250