Հասարակություն
Զինված հարձակում` Ստամբուլում կաթոլիկ եկեղեցու վրա. կա զոհ
Edita
Ստամբուլում կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակում է տեղի ունեցել աղոթքի ժամանակ, զոհվել է մեկ մարդ: Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Լրատվամիջոցներն ի սկզբանե հայտնել էին հարձակման հետևանքով մեկ վիրավորի մասին։
«Այսօր ժամը 11.40-ին (Երևանի ժամանակով 12.40) Ստամբուլի Սարըյեր շրջանի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում զինված հարձակման հետեւանքով զոհվել է քաղաքացի Դ. Թ.», - գրել Է նախարարը X սոցիալական ցանցում:
Նախարարի խոսքով՝ հարձակվողներից երկուսը դիմակավորված են եղել և մասնակցել կիրակնօրյա աղոթքին։
Երլիկայան հայտնել է հարձակման լայնամասշտաբ հետաքննության մասին, հարձակվողների նկատմամբ հետախուզում է իրականացվում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Edita
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
Edita
Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօր և վաղը կգործեն անվճար. Ավինյան
Edita
Տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել տեղացած ձյունը. Երևանի ավագանին կարգ է սահմանել
Edita