Հասարակություն

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. որոշ շրջաններում ձյուն է տեղում

Mariam Z.
ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. որոշ շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250