Հասարակություն
ՏԵՍՆՅՈՒԹ․ «Դդմի՛կ, հեռացիր». ցուցարարները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
Edita
Այսօր նախարարության մոտ կրկին բողոքի ակցիա է անցկացվում 7–րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի թեմայով։ Հաջորդ ակցիան լինելու է փետրվարի 14–ին։
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվանից սկսում են բողոքի միջոցառումների շարքը և հույս ունեն, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարական կտա և ոլորտը կկարգավորվի։
«Պահանջում ենք վերափոխվեն և նորից գրվեն բոլոր դասագրքերը՝ սկսած «Հայ գրականությունից», նաև «Հայոց պատմությունը»։ Պահանջում ենք նաև կառավարությունից հետ վերցնեն այն անհիմն որոշումը, որ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանեն»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16-ամյա Գառնիկ Բադալյանը անօդաչու սարք է նախագծել Սու-27 ինքնաթիռի նմանությամբ
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում․ Ավինյան
Edita
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զովունիում շան ձագերին վառել են
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձյունը չեն մաքրել. ավտոբուսների վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ
Edita