Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա

Adrine Nidelyan 308 դիտում
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա

Փետրվարի 1-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (մասնավոր) երկաթյա թիթեղը (մոտ 40 քմ) հեռացրել են «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից։ Վնասվել է ավտոմեքենայի ծածկը և բեռնախցիկի հատվածը. տուժածներ չկան։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250