Ռազմական

Իսրայելը հարվածեր է հասցրել Դիմաս օդանավակայանի տարածքում

Gohar Vardanyan 1 րոպե 177 դիտում
Իսրայելը  հարվածեր է հասցրել Դիմաս օդանավակայանի տարածքում

Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-35 մարտավարական կործանիչներ չորս կառավարվող ռումբերով հարվածել են Դիմաս օդանավակայանի տարածքում գտնվող  ռազմական ենթակառուցվածքների։ 


 Այս մասին հայտարարել է Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը։


 «Իսրայելական ռազմաօդային ուժերի երկու F-35 մարտավարական կործանիչներ Գոլանի բարձունքների հարավային հատվածից, առանց Սիրիայի օդային տարածք մտնելու, չորս կառավարվող ռումբերով ավիահարված են հասցրել Դիմաս օդանավակայանի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին», - ասել է նա։


 Ավիահարվածը նյութական վնաս է հասցրել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250