Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Եմենի հուսիթների հարձակման ենթարկված բրիտանական նավը խորտակվում

Julya 1 րոպե 1,229 դիտում

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Եմենի հուսիթների հարձակման ենթարկված բրիտանական բեռնատար նավը խորտակվում Ադենի ծոցում։ 


Նշենք, որ Եմենի հուսիթիները հարձակվել են նավի վրա հականավային հրթիռներով, ինչի հետևանքով նավը խորտակվել էր։


Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը X սոցիալական ցանցում՝ հղում անելով Եմենում իր աղբյուրներին հայտնել էր, որ Ադենի ծոցում ավելի վաղ Եմենի հուսիթների («Անսար Ալլահ» շարժում) հարձակման ենթարկված նավը խորտակվել է։ 


Հիշեցնենք` հուսիթների ռազմական ներկայացուցիչ Յահյա սերիան հայտարարել էր, որ Եմենի զինված ուժերի ռազմածովային ուժերը մի քանի հականավային հրթիռներով հարձակվել են բրիտանական RUBYMAR նավի վրա, ընդ որում՝ նավը վնասվածքներ է ստացել, որոնք սպառնում են այն հեղեղել: Նա նշել է, որ գործողության ընթացքում նավի անձնակազմը տարհանվել է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250