Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոդարում հարսանիքը նշել են կրակոցներով և ճանապարհը փակելով

Lilit A. 1 րոպե 2,158 դիտում

Կրասնոդարում հարսանիքը նշել են կրակոցներով և ճանապարհը փակելով։

Հյուրերը նորապսակներին դիմավորել է քաղաքի բակերից մեկում և սկսել կրակել АК-47 տեսակի հրազենից։ Այնուհետ տոնակատարության մասնակիցները, (ավելի քան 100 մարդ), ավտոշարասյունով, (մոտ 40 մեքենա), պտտվել են քաղաքի փողոցներով։ Մի պահ մի քանի տասնյակ մեքենաներ կանգնել են, փակելով Եյսկի ավտոճանապարհը, հյուրերն իջել են ու սկսել պարել հենց երթեւեկելի գոտում: Այս ամենի պատճառով շտապ օգնության մեքենան ստիպված է եղել կանգնել մոտ 15 րոպե:

Ռուսաստանի ՆԳՆ հայտնել է, որ ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նաեւ նշում են, որ կրակոցն արձակվել է ռազմական զենք չհանդիսացող առարկայից։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250