Հասարակություն

«Տարածքում շենքեր կառուցելու մասին լուրերը կեղծ են». Արմեն Գալջյան

Mariam Z.
«Տարածքում շենքեր կառուցելու մասին լուրերը կեղծ են». Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի գրառումը․ «Տարիներ շարունակ բողոքել և դեռ շարունակում ենք բողոքել Երևան քաղաքում զբոսայգիների և անտառների պակասից, և դրա պատճառներից մեկն էլ հենց այն է, որ շատերը համայնքապատկան տարածքները ապօրինաբար զավթել են՝ կառուցելով այնտեղ տարբեր շինություններ, իսկ հիմա, երբ վերականգնվում է մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանի անտառը, նույն այդ բողոքող շրջանակների մի մասը, քաղաքական նկատառումներից ելնելով, փորձում է խոչընդոտել այդ գործընթացին։ Երևան քաղաքի ավագանու անդամը առաջին հերթին պետք է զբաղվի քաղաքին պատկանող տարածքները քաղաքին, այսինքն ամբողջ բնակչությանը վերադարձնելու գործով, ոչ թե խրախուսի հողազավթումները: Նշված դեպքում փաստացի մեկ ընտանիք է բնակվում տվյալ վայրում, որի կեցության խնդիրը Երևանի քաղաքապետարանը պատրաստ է լուծել:


Նկարում պատկերված է այն հատվածը, որտեղ այժմ իրականացվում են քանդման աշխատանքներ և կանաչապատ գոտին ազատվում է ապօրինի կառույցներից ու ժանգոտ ցանկապատերից, իսկ այս տարածքում շենքեր կառուցելու մասին լուրերը պարզապես կեղծ են»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250