Քաղաքականություն

Մի ամբողջ քաղաքակրթություն այսօր գիշեր կմահանա. Թրամփ

Ani S.
Մի ամբողջ քաղաքակրթություն այսօր գիշեր կմահանա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա գիշերը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ Իրանի համար։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում՝ ներկայացնելով իր գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

Թրամփի խոսքով՝ հնարավոր է զարգացումներ, որոնք կունենան ծանր հետևանքներ և կարող են հանգեցնել ամբողջական քաղաքակրթության կործանման։ Նա նշել է, որ չի ցանկանում նման սցենարի իրականացում, սակայն ենթադրել է, որ այն կարող է տեղի ունենալ։


«Մի ամբողջ քաղաքակրթություն այսօր գիշեր կմահանա և այն այլևս չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար կլինի։ Միևնույն ժամանակ, եթե իսկապես տեղի ունենա լիակատար և վերջնական ռեժիմի փոփոխություն, և իշխանության գան ավելի խելամիտ ու պակաս ծայրահեղացված ուժեր, հնարավոր է՝ բացվի նոր, անսպասելի ու հեղափոխական հնարավորություն։ Թե ինչ կլինի իրականում՝ դեռ անհայտ է։

Այս գիշերը կարող է դառնալ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը։

47 տարի տևած շանտաժը, կոռուպցիան և արյունահեղությունը, հնարավոր է, վերջապես ավարտվեն։

Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»,- գրել է Թրամփը:

3fd0a080-f8e0-4fbf-88f0-7a56920adaa2.jpg 45.72 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250