Հասարակություն
Քիչ առաջ թալանել են փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան. Նոթբուքը տարել են, գումարը թողել
Adrine Nidelyan
Քիչ առաջ թալանել են փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Այս մասին հայտնել է փաստաբան Էրի Ալեքսանյանը:
«Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք» պայուսակը: Սա բացահայտ ուղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում: Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»:
Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաեւը ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի փաստաբանն է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին, գերմանացի գիտնականները տիեզերական կոստյումներ են փորձարկում. Bild
Adrine Nidelyan
Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա
Adrine Nidelyan
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետնամասում քաղաքացին իջել է Հրազդան գետը և ինքնուրույն չի կարողանում վերադառնալ
Adrine Nidelyan
Հետապնդվել ու բռնվել է ՀՀ-ում հայտնի ՍՊԸ-ի աշխատակիցը, խոշոր չափի թմրամիջոցներ էր փորձում իրացնել
Adrine Nidelyan