Ռազմական

Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիր

Gohar Vardanyan 1 րոպե 107 դիտում
Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիր

Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։


Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և զինված ուժերում ընթացող բարեփոխումները։


Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250