Քաղաքականություն

Թրամփի հյուրերը նրա հետ նույն սեղանի շուրջ նստելու համար վճարել են ավելի քան 814,000 դոլար

Mariam Z. 1 րոպե 447 դիտում
Թրամփի հյուրերը նրա հետ նույն սեղանի շուրջ նստելու համար վճարել են ավելի քան 814,000 դոլար

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վերընտրման արշավի շրջանակում Ֆլորդիայում կազմակերպված դրամահավաքի ժամանակ հավաքել է 50.5 մլն դոլար: Միջոցառումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Փալմ Բիչում՝ Թրամփի աջակիցներից մեկի շքեղ առանձնատանը, գրում է Daily Mail-ը:


Մասնակցության տոմսն արժեցել է 250,000 դոլար: Միջոցառմանը ներկա է եղել մոտ հարյուր հյուր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թրամփը ներկայացել է կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ:


Այն հյուրերը, որոնք ցանկացել են նստել Թրամփի հետ նույն սեղանի շուրջ, վճարել են 814,600 դոլար:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250