Պատահարներ

«Կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բուժկենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա. ԶԼՄ

Gohar Vardanyan 1 րոպե 533 դիտում
«Կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բուժկենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա. ԶԼՄ

Ապրիլի 9-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երեխայի մարմին: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:


ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնից։ 

 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։


Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Դաննա Բ.-ն է։


Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250