Պատահարներ

Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են 4 մեքենա և ավտոբուս. կա վիրավոր

Edita 1 րոպե 702 դիտում
Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են 4 մեքենա և ավտոբուս. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Պուշկին փողոց խաչմերուկում բախվել են «Range Rover», «BMW X6», «Mazda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ու թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը։


Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։


Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250