Ռազմական

ՌԴ ՊՆ-ն խոստովանել է, որ կալանքի տակ է պահում 1 տարի առաջ անհետացած ուկրաինացի լրագրողին

Gohar Vardanyan 1 րոպե 136 դիտում
ՌԴ ՊՆ-ն խոստովանել է, որ կալանքի տակ է պահում 1 տարի առաջ անհետացած ուկրաինացի լրագրողին

Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ հաստատել են, որ կալանքի տակ են պահում ուկրաինացի լրագրող Վիկտորյա Ռոշչինային, ով անհետացել էր 2023 թվականի օգոստոսին, գրում է Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը։ Այս մասին ասվում է նամակում, որը ստացել է լրագրողի հայրը՝ Վլադիմիր Ռոշչինը, ի պատասխան ՌԴ պաշտպանության նախարարությանն ուղղված հարցման։


 «Ըստ առկա տեղեկությունների՝ 1996 թվականի հոկտեմբերի 6-ին ծնված Վիկտորյա Վլադիմիրովնա Ռոշչինան կալանավորվել է և գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է ՌԴ ռազմական ոստիկանության պատրաստած 2024 թվականի ապրիլի 17-ի նամակում։


 Վլադիմիր Ռոշչինը կապ է հաստատել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որտեղից հաստատել են, որ նրա դուստրը գերության մեջ է, սակայն նրա մոտ մուտք գործելու հնարավորություն դեռ չկա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250