Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհներ՝ Իսրայելում՝ հրթիռակոծություններից և հարձակումներից հետո․ բնակիչներին հրատապ տարհանում են

Edita 136 դիտում

11 մարդ վնասվածքներ է ստացել հրդեհները մարելու ժամանակ, որոնք առաջացել են Իսրայելի տարածքի վրա «Հեզբոլլահի» հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Yediot News պարբերականը։


Հաղորդվում է, որ հրթիռակոծություններից և անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո չոր խոտ է բռնկվել, իսկ Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաքում և նրա հարևան մի քանի բնակավայրերում կրակը հասել է բնակելի տների: Տեղի է ունենում բնակիչների արտակարգ տարհանում, երկրի այլ շրջաններից ուղարկվում են լրացուցիչ հրշեջ հաշվարկներ։


Ավելի վաղ մի քանի մարդ էր զոհվել Հալեպ քաղաքի մերձակայքի վրա իսրայելական հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։


Նախօրեին հուսիները հայտարարել էին իսրայելական Էյլաթում ռազմական թիրախի հարձակման մասին։ Հարվածը հասցվել Է բալիստիկ հրթիռով։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250