Ռազմական

Ռուսաստանը ատոմային սուզանավ կուղարկի Կուբա

Julya 147 դիտում
Ռուսաստանը ատոմային սուզանավ կուղարկի Կուբա

Ռուսական «Կազան» ատոմային սուզանավը, որը միջուկային զենք չի կրի, հաջորդ շաբաթ կայցելի Հավանա։ Այս մասին հայտարարել են Կուբայի կոմունիստական իշխանությունները: Ինչպես գրում է The Guardian-ը, ռուսական միջուկային սուզանավի այցը տեղի կունենա Մոսկվա-Վաշինգտոն լարվածության աճի ֆոնին:


Բացի այդ, Կուբայի ափ կհասնի ռուսական ռազմածովային ուժերի ևս երեք նավ՝ «Ադմիրալ Գորշկով» հրթիռային ֆրեգատը, «Ակադեմիկ Փաշին» ծովային տանկերը և «Նիկոլայ Չիքեր» փրկարար քարշակը: Դրանք հունիսի 12-ին կայանելու են Կուբայի մայրաքաղաք Հավանայի նավահանգիստում և այնտեղ կմնան 5 օր:


Նշվում է, որ նավերից ոչ մեկը միջուկային զենք չի կրում, ուստի դրանց կանգառը մեր երկրում սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանի համար։




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250