Ռազմական

Հայտնի է, թե Հայաստանը քանի CAESAR թնդանոթ է ձեռք բերում Ֆրանսիայից․ Le Figaro

Julya 1 րոպե 16 դիտում
Հայտնի է, թե Հայաստանը քանի CAESAR թնդանոթ է ձեռք բերում Ֆրանսիայից․ Le Figaro

Հայաստանը, Ֆրանսիայի հետ կնքած պայմանագրի համաձայն, ձեռք է բերում 36 CAESAR թնդանոթ։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։


Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի իր էջում հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթներ ձեռք բերելու պայմանագիր են ստորագրել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:


«Ադրբեջանից պաշտպանությունն ամրապնդելու համար Հայաստանը 36 CAESAR թնդանոթ է ձեռք բերել Ֆրանսիայից, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում»,- գրել է Բյուիսոնը։


ՀԻշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հունիսի 17-ին մեկնել է Ֆրանսիա, որտեղ ռազմատեխնիկական ցուցահանդես է այցելել և նոր պայմանավորվածություններ ձեռք բերել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250