Քաղաքականություն

Ուկրաինան ինքը չցանկացավ պահպանել իր տարածքային ամբողջականությունը. Լավրով

Gohar Vardanyan 120 դիտում
Ուկրաինան ինքը չցանկացավ պահպանել իր տարածքային ամբողջականությունը. Լավրով

Ուկրաինան այժմ կլիներ 1991 թվականի իր սահմաններում, եթե 2014 թվականի փետրվարին չվիժեցներ կարգավորման համաձայնագիրը , այնինչ հիմա Ուկրաինան միայն երազում է 1991-ի սահմանների մասին, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Ուկրաինան ինքն է արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկածների ձեռքով քայքայել իր տարածքային ամբողջականությունը։ Այն ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, և եթե դրանք կատարվեին, Ուկրաինան կպահպաներ իր տարածքային ամբողջականությունը, բայց, իհարկե, առանց Ղրիմի։ Այնինչ Ուկրաինան չցանկացավ պահպանել իր տարածքային ամբողջականությունը՝ Դոնբասին, Լուգանսկին, Դոնեցկին էլեմենտար ինքնավարության իրավունք տալու միջոցով»,- ասել է Լավրովը՝ անդրադառնալով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին առաջարկին։


«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Մոսկվայի չորրորդ առաջարկն է արդեն»,- ասել է Լավրովը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250