Քաղաքականություն

NYT-ի խմբագրությունը կոչ է արել Բայդենին հրաժարվել նախագահական մրցավազքից․ մանրամասներ

Adrine Nidelyan 1 րոպե 200 դիտում
NYT-ի խմբագրությունը կոչ է արել Բայդենին հրաժարվել նախագահական մրցավազքից․ մանրամասներ

NYT-ի խմբագրությունը կոչ է արել Բայդենին հրաժարվել նախագահական մրցավազքից` «To Serve His Country, President Biden Should Leave the race» (Իր երկրին ծառայելու համար նախագահ Բայդենը պետք է լքի մրցավազքը)։

New York Times-ի խմբագրությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփի հետ բանավեճում հայտնվել է «մեծ պետական ​​ծառայողի ստվերում»:

Ըստ NYT-ի՝ Բայդենի օրոք ԱՄՆ-ը «սկսել է բուժել Թրամփի հասցրած վերքերը», սակայն բանավեճում նախագահը ցույց է տվել, որ այլևս այն չէ, ինչ 2020 թվականին է եղել։

«Նախագահը ներքաշվել է անխոհեմ արկածախնդրության մեջ. Դեմոկրատ առաջնորդներն ավելի լավ են պատրաստ Թրամփի երկրորդ նախագահության համար հստակ, ազդեցիկ ու եռանդուն այլընտրանքներ ներկայացնելու համար», - հայտնել է ամերիկյան թերթի խմբագրությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250