Ռազմական

ՌԴ-ում Հայաստանի դեսպանն այցելել է Բելգորոդ և ցավակցել քանդված տան բնակիչներին

Mariam Z. 1 րոպե 214 դիտում
ՌԴ-ում Հայաստանի դեսպանն այցելել է Բելգորոդ և ցավակցել քանդված տան բնակիչներին

ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդ, որտեղ ուկրաինական զորքերի հրթիռից փլվել է բնակելի շենք, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։


«Վայր, որտեղ [կենտրոնացած է] տասնյակ մարդկանց վիշտը, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, այլեւ, ես կարծում եմ, դա հոգեբանական ներգործություն է ունենում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ միայն մեկ զգացողություն ես ունենում՝ կարեկցանք, այդ վշտի ողջ ծավալի ընկալում։ Եվ բնականաբար, ցանկություն է առաջանում, որպեսզի այս ամենն արագ ավարտվի»,- ասել է Հարությունյանը լրագրողներին։


Մայիսի 12-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Բելգորոդը ենթարկվել է Ուկրաինայի ԶՈւ գրոհին։ Նախարարությունը նշել էր, որ «խփված հրթիռներից մեկի՝ «Точка-У»-ի բեկորները վնասել են բնակելի տուն Բելգորոդ քաղաքում», զոհվել է 17 մարդ։


Իր աշխատանքային այցի շրջանակում Վաղարշակ Հաությունյանը այցելել է նաեւ գեղարվեստական մարմնամարզության, մարզական ակրոբատիկայի եւ բատուտի վրա թռիչքների «Սիրեն» կենտրոն, որը, ռուսական ԶԼՄ-ների տվյալներով, 2024թ. մայիսի 11-ին գնդակոծվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250