Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Անթալիայում ռուս և բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման պահը

Alya B. 1 րոպե 286 դիտում

Թուրքիայի Անթալիա նահանգում ավելի քան 20 մարդ Է տուժել ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով, որի սրահում եղել են ռուս եւ բելառուս զբոսաշրջիկներ: Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։ 20 ուղեւոր, այդ թվում՝ 7 երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։


Նրանց թվում են ՌԴ 16 և Բելառուսի 4 քաղաքացիներ,  ավտոբուսի վարորդին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Բայց նրան փրկել չի հաջողվել:


Ինչպես հայտնել է Haberler պարբերականը, տրանսպորտային միջոցը պետք է ռուս և բելառուս զբոսաշրջիկներին հյուրանոցներից մեկից հասցներ Անթալիայի օդանավակայան:


Ճանապարհին ավտոբուսը բախվել է բետոնե սյանը, ինչից հետո այն հետ է նետվել դեպի գյուղի ճանապարհ։ Թե կոնկրետ ինչն է դարձել ՃՏՊ-ի պատճառը, դեռ չի հստակեցվում:










Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250