Հասարակություն

Դաղստանի եկեղեցիների ու սինագոգների վրա հարձակում իրականացնողների հայրը կրկին ձերբակալվել է

Lilit A.
Դաղստանի եկեղեցիների ու սինագոգների վրա հարձակում իրականացնողների հայրը կրկին ձերբակալվել է

Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի նախկին ղեկավար Մագոմեդ Օմարովին գիշերը կրկին ձերբակալել են գյուղի իր տանը և տեղափոխել Մախաչկալա։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը իրավապահ մարմիններում հայտնել էր, որ Օմարովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կասկածանքով։

Հիշեցնենք, որ սույն պաշտոնիայի վեց հարազատները, որոնց թվում էր նրա որդին, կազմակերպել են ու մասնակցել հունիսի վերջին Դերբենտում և Մախաչկալայում իրականացրած ահաբեկչություններին:

Զինված գրոհայինները հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, երկու սինագոգների և ճանապարհային ոստիկանության կետի վրա։ Կային զոհեր ու վիրավորներ, որոնց թվում ոստիկաններ ու եկեղեցու քահանա:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250