Հասարակություն
Հայհոյելու համար մկրատով հարվածել է հարևանին
Edita
Հուլիսի 7-ին, ժամը 22.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով 55-ամյա տղամարդ է բուժօգնության դիմել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 7-ի ժամը 20-ի սահմաններում 55-ամյա տղամարդը Ավանեսովի փակուղու հասցեներից մեկի մոտ հայհոյանք տալու համար վիճաբանել է 48-ամյա հարևանի հետ, որի ընթացքում էլ նա ձեռքին եղած մկրատով հարվածել է տուժողին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Ժամը 23.30-ին 48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Կներդրվի նոր «անապահովության նպաստ». որ ընտանիքները կունենան նպաստ ստանալու իրավունք
Edita
Մեկ ամիս նշված ժամերին միակողմանի փակ կլինի Մյասնիկյան պողոտան
Edita
«Ընտանիքը պատրաստություն էր տեսել, որ դիմավորեր»․ բանակից տուն վերադառնալիս մահացած զինծառայողը տան միակ տղան էր
Edita
Մետրոյում նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգերով․ նոր մանրամասներ․ «Հրապարակ»
Edita