Հասարակություն Կարևոր

Հայտնի է, թե երբվանից Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

Mariam Z. 454 դիտում
Հայտնի է, թե երբվանից Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են մետրոյի մամուլի ծառայությունից։


«Առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին»,– նշել է մետրոյի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը:


Մետրոպոլիտենն արդեն միացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգին, և արդեն հնարավոր է ուղեվարձը վճարել ոչ թե ժետոններով, այլ հավելվածի կամ QR կոդերով կտրոնների միջոցով։ Մետրոպոլիտենի աշխատանքը սպասարկում է «Թել–Սել» ընկերությունը, որն արդեն տեղադրել է անհրաժեշտ սարքավորումները:


«Գանձապահները չեն կրճատվի, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառումը հասանելի չէ բոլորին (տարեցներ, զբոսաշրջիկներ և այլն) և նրանց օգնության կարիքը կլինի»,– նշել է մամուլի քարտուղարը:


Ի սկզբանե հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգի գործարկումը նախատեսվում էր 2024 թ. սեպտեմբերի 1–ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև 2024 թ. հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ: Այժմ քաղաքապետարանը որոշել է, որ ուղեվարձի վճարման նոր մեթոդը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1–ից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250