Սպորտ

Օլիմպիական կրակն արդեն Փարիզում է

Alya B. 1 րոպե 26 դիտում
Օլիմպիական կրակն արդեն Փարիզում է

Կրակը Ֆրանսիայի մայրաքաղաք է հասցվել նախօրեին: Ծրագրի համաձայն՝ երկուշաբթի օրը այն կանցկացվի Մոնմարտրով, այնուհետև կուղևորվի Հաղթական կամար, Ռոլան Գարոս մարզադաշտ, այնուհետև՝ սպորտի ազգային ինստիտուտ (INSEP):


Ինչպես սպասվում է, ձյուդոյի ֆրանսիացի օլիմպիական չեմպիոն Կլարիսա Ագբենիենոն օլիմպիական կրակով ջահի հետ միասին կբարձրանա Էյֆելյան աշտարակ:


Այլ մարզիկների և հայտնիների թվում, որոնց վստահվել է կրակ վառել Փարիզում, ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լուիս Ֆերնանդեսն է, ինչպես նաև երգիչ և դերասան Էդդի դե Պրետոն:


Էստաֆետը կավարտվի տեղական ժամանակով 20:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին) Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի կունենա մեծ համերգ:


Հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, օլիմպիական կրակը հասավ Փարիզ։ Այն անցկացվել Է Ելիսեյան դաշտերով, այնուհետև Ազգային ժողովի շենքով, Փարիզի Աստվածամոր տաճարով և Լուվրով։


Փարիզում ամառային Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250