Հասարակություն Կարևոր

Հայտնի են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները

Edita 499 դիտում
Հայտնի են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները

ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է այսօր ժամը 09։30-ին, Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարման հետևանքով զոհերի անունները։


«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250